Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 28-ին, ժամը 16:10-ի սահմաններում, Երեւանի Կորյունի փողոցի 5-րդ շենքի 33Ա բնակարանի բնակիչ, 3-ամյա Ալեն Նազարյանը թունավորվել է դեղորայքից:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժած երեխան տեղում ստացել է առաջին բուժօգնություն, իսկ նրա ծնողները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել երեխային:



























