Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակումը վերահսկվում է Թուրքիայի հետախուզության վարչության կողմից և տեղի կունենա Անկարայում։

Հատկանշական է, որ արդեն մի քանի ժամ է, ինչ ռուսական լրատվամիջոցները հետևում են մի քանի ժամ առաջ Մոսկվայի Վնուկովոյից օդ բարձրացած «Ռոսիա» թռիչքային ջոկատի Տու-204 ինքնաթիռին, գրում է BBC-ն։

Ըստ Flightradar24 ծառայության՝ Մոսկվայի ժամանակով մոտ 16:25-ին այն վայրէջք է կատարել Անկարայում։ Միևնույն ժամանակ, Reuters-ը հեռարձակում է սկսել Անկարայի օդանավակայանից. այն հեռարձակվում է նաև թուրքական NTV հեռուստաալիքով։ Այն ցույց է տալիս ինքնաթիռ, որի պոչին ռուսական դրոշ է: