Նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում ասել է, որ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին առաջնագծում է, որտեղ պարզում է իրավիճակը յուրաքանչյուր ուղղությամբ, եւ ընդգծել է, որ հրամանատարները պետք է ուղիղ շփում ունենան առաջնագծի հետ։
«Շատ կարեւոր է, որպեսզի բոլոր մակարդակների հրամանատարները՝ ամենաբարձրից սկսած, ուղիղ շփում ունենան առաջնագծի հետ, անմիջապես այնտեղ լինեն, զինվորների հետ, որոնք կատարում են ամենաբարդ առաջադրանքները։ Դրա համար արդեն շատ բան է արված, եւ ես շնորհակալ եմ յուրաքանչյուր հրամանատարի, որն իսկապես իր զինվորների հետ է»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ նա Արեւմուտքում արգելափակված ռուսական ակտիվների օգտագործման գործնական նրբությունները քննարկել է Ուկրաինայի կարիքների համար։
«Կա G7-ի որոշումը 50 մլրդ դոլարի վերաբերյալ, ռուսական ակտիվներն Ուկրաինայի համար օգտագործելու հետ կապված, եւ մենք հիմա Եվրոպայում եւ Ամերիկայում գործընկերների հետ մշակում ենք դրա կոնկրետ իրականացումը։ Այսօր համաձայնեցրել ենք մեր դիրքորոշումը, թե ինչպես մոտեցնենք միջոցների իրական ստացումը։ Դա այն է, ինչը կրիտիկական է Ուկրաինայի համար եւ կարող է մեզ ուժեղացնել հենց այս աշնան-ձմռան սեզոնին»,- նշել է Ուկրաինայի նախագահը։




























