Նիգերիայի իշխանությունները ձերբակալել են Լեհաստանի յոթ քաղաքացիների՝ այս շաբաթ հյուսիսային Կանո նահանգում հակակառավարական ցույցերի ժամանակ ռուսական դրոշներ ծածանելու համար, ըստ Reuters-ի՝ չորեքշաբթի հայտնել է երկրի ազգային անվտանգության խոսնակ Պիտեր Աֆունանյան։ Երկրի անվտանգության ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ պաստառները կարել է տեղի դերձակներից մեկը։
Աֆունանյան հայտնել է, որ լեհերը ձերբակալվել են Պետական ծառայությունների դեպարտամենտի անվտանգության միջոցառումների շրջանակում: Նա չի մանրամասնել՝ ովքեր են նրանք, սակայն նշել է, որ գործողություններն ուղղված չեն Լեհաստանի քաղաքացիների դեմ:
Նիգերիայում Լեհաստանի հյուպատոս Ստանիսլավ Գուլինսկին հաստատել է կալանավորումը երկրի մայրաքաղաք Աբուջայում դիվանագետների հետ Նիգերիայի արտգործնախարարի հանդիպման ժամանակ։
Իր հերթին Նիգերիայում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է միջադեպին իր առնչությունը։
Օգոստոսի 1-ից հարյուր հազարավոր նիգերիացիներ բողոքի ակցիաներ են անցկացնում նախագահ Բոլա Տինուբուի ցավոտ տնտեսական ռեֆորմների դեմ, որոնք հանգեցրել են բենզինի և էլեկտրաէներգիայի սուբսիդավորման մասնակի դադարեցման, ազգային արժույթի արժեզրկման և գնաճին առավելագույն մակարդակի:
Այս շաբաթ հյուսիսային նահանգներում բողոքի ակցիաների ժամանակ որոշ ցուցարարներ ծածանել են ռուսական դրոշներ՝ նման կերպ ընդգծելով Արևմտյան Աֆրիկայում ռուսական ակտիվության աճի վերաբերյալ մտահոգությունները:





























