Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցից հետո ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:
Ինչպես Թբիլիսիից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ստորագրվել են «Վրաստանի ՆԳՆ-ի եւ Հայաստանի ԱԱԾ-ի միջեւ սահմանափակ համագործակցության մասին» համաձայնագիրը, նաեւ համաձայնագիր Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության ու Վրաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության միջեւ` երիտասարդությանն առնչվող հարցերի առնչությամբ:
Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ «ստանդարտացման, մետրոլոգիայի եւ համապատասխանությունների ոլորտներում համագործակցության վերաբերյալ»: Ստորագրվել է արձանագրություն Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ:
Հայկական կողմից փաստաթղթերը ստորագրել են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, վրացական կողմից էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան, արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եւ ՆԳՆ փոխնախարար Զազա Գոգավան:



























