Ռիո դե Ժանեյրոյի, Սան Պաուլուի եւ Բրազիլիայի արեւելյան շրջանի այլ քաղաքների տասնյակ միլիոնավոր բնակիչներ երեքշաբթի օրը երկրի՝ բրազիլա-պարագվայական սահմանին գտնվող խոշորագույն ՀԷԿ-ի՝ «Իտայպուի» վթարի հետեւանքով ավելի քան երկու ժամ առանց էլէկտրաէներգիայի են մնացել, հայտնում է BBC-ն։
Արտակարգ պատահարի պատճառը երկրի խոշորագույն ՀԷԿ-ի շրջանում մոլեգնող փոթորիկն է դարձել։
Վթարի արդյունքում, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, դադարեցվել է ճանապարհային լուսացույցների աշխատանքը, ինչը հանգեցրել է տրանսպորտային խառնաշփոթի. Ռիո դե Ժանեյրոյի եւ Սան Պաուլուի փողոցներում երթեւեկությունը կաթվածահար վիճակում է։ Հանցագործությունների աճը կանխելու համար փողոցներում մեծ թվով ոստիկաններ են տեղաբաշխվել։
«Իտայպու» ՀԷԿ-ը բավարարում է Բրազիլիայի էլեկտրաէներգիայի պահանջների 20, իսկ Պարագվայի՝ 90 տոկոսը։


























