Սերգեյ Շոյգուի նախկին խորհրդական, քաղտեխնոլոգ Անդրեյ Իլնիցկուն ազատել են պաշտպանության նախարարությունում զբաղեցրած պաշտոնից։

Դրա մասին հայտնել է z-բլոգեր Յուրի Պոդոլյական։ Նա Իլնիցկուն մեղադրել է ոչ անձեռահասության մեջ և նրան « անբովանդակ խոսամոլ» է անվանել:

«Ես անչափ գոհ եմ, որ <...> « լամպասներով այդ անօգուտ թյուրիմացությունն» ուրիշների աշխատանքին այլևս չի խանգարի։

Եվ շատ լավ է, որ նա այլևս «հեղինակավոր» իր «հանճարեղ» մտքերով չի կիսվի մի բնագավառում, որտեղ նա, ցավոք, ոչինչ չի հասկանում», - գրել է Պոդոլյական:

Ըստ նրա՝ Պաշտպանության նախարարության տեղեկատվական քաղաքականության ձախողման համար հենց Իլնիցկին է մեղավոր։

Բելառուսական «Белорусский силовик» ալիքը իր հերթին հայտնել է, որ Իլնիցկին նրանցից մեկն է, որը այս ուղղությամբ լիովին տապալել է գերատեսչությանը:

Իլնիցկու պաշտոնանկության ստույգ ամսաթիվը հայտնի չէ։ «МИГ России» թելեգրամյան ալիքը պնդում է, որ դա տեղի է ունեցել Շոյգուի հրաժարականից «մի քանի շաբաթ» անց։

Հատկանշական է, որ Իլնիցկին իր քաղաքական կարիերան սկսել է Միխայիլ Խոդորկովսկու «Բաց Ռուսաստան»-ում։

Սակայն հետո նա միացել է «Եդինայա Ռոսիա»-ին, մտերմացել Շոյգուի հետ և սկսել խոսել «Արևմուտքի հետ տեղեկատվական առճակատման» և դրանում ՊՆ-ի դերի մասին։

Ուկրաինա ներխուժելուց հետո Իլնիցկին սկսեց Արևմուտքին մեղադրել Ռուսաստանի դեմ «բանական ցեղասպանություն» և «Հակաքրիստոս տեխնոլոգիա» կիրառելու մեջ։