ԱՄՆ-ը հաստատել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օգոստոսի 17-ին կմեկնի Իսրայել։ Դրա մասին ասված է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելի գրավոր հայտարարության մեջ։

«Բլինքենը օգոստոսի 17-ին կմեկնի Իսրայել՝ շարունակելու ինտենսիվ դիվանագիտական ​​ջանքերը՝ հրադադարի և պատանդների ու բանտարկյալների ազատ արձակման շուրջ բանակցությունների համար՝ ԱՄՆ-ի այսօր ներկայացրած մերձեցման առաջարկի հիման վրա՝ Եգիպտոսի և Կատարի աջակցությամբ:

Այս առաջարկը հնարավորություն կտա հրադադար հաստատել Գազայում, ազատել բոլոր պատանդներին, ապահովել մարդասիրական օգնության բաշխումը Գազայում և պայմաններ կստեղծի ավելի լայն տարածաշրջանային կայունության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Axios պորտալի տվյալներով՝ օգոստոսի 17-ի երեկոյան Բլինքենը կժամանի է Իսրայել, որտեղ օգոստոսի 19-ին կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Դրանից հետո պետքարտուղարության ղեկավարը կայցելի Եգիպտոս և Կատար։