Դիվանագետները եւ պաշտոնատար անձինք տեղեկացրել են, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը պատրաստվում էին պատվիրակություններ ուղարկել Դոհա այս ամիս՝ մասնակի հրադադարի բանակցություններ վարելու համար, գրել է The Washington Post-ը։

Բայց ուղիղ բանակցությունները, որոնցում կատարցիները հանդես էին գալիս որպես միջնորդներ եւ առանձին-առանձին հանդիպել էին ուկրիանական եւ ռուսական պատվիրակությունների հետ, խափանվել են ՌԴ Կուրսկի մարզ Ուկրաինայի անսպասելի ներխուժմամբ, նշել են պաշտոնատար անձինք։ Հնարավոր համաձայնության եւ նախապես պլանավորված գագաթաժողովի մասին մինչ այդ չէր տեղեկացվել, նշել է պարբերականը։

Պարբերականը, հղում կատարելով անանուն պաշտոնական աղբյուրներին, նշել է, որ բանակցությունների որոշ մասնակիցներ հուսով էին, որ իրենք կարող են հասնել «ավելի համապարփակ համաձայնության հրադադարի մասին»։

Ինչպես նշել է ԶԼՄ-ն, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին, Ռուսաստանը «չի չեղարկել բանակցությունները, նրանք ասել են, որ մեզ ժամանակ կտան»։ Թեեւ Ուկրաինան, միեւնույն է, ցանկանում էր իր պատվիրակությանն ուղարկել Դոհա, Կատարը հրաժարվել է, որովհետեւ միակողմանի հանդիպումն օգտակար չի համարել, նշել է պարբերականը։