17 պաղեստինցի զոհվել է Գազայի կենտրոնական հատվածին՝ Զավայդա քաղաքին շաբաթ հասցված իսրայելական հարվածից, տեղեկացրել է АР-ը՝ հղում կատարելով Գազայի առողջապահության նախարարությանը։

Անկլավի առողջապահության ներկայացուցիչների խոսքով՝ սպանվածների մեծ մասը նույն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում՝ ութ երեխա եւ չորս կին։ Իսրայելական բանակն (ՑԱԽԱԼ) իր հերթին հայտնել է, որ իրենց հայտնի է հարվածի մասին, եւ իրենք ուսումնասիրում են այդ հաղորդումները։

Շաբաթ օրը Իսրայելի ռազմական ներկայացուցիչը X պլատֆորմում արաբերեն հրապարակել է հրահանգներ Գազայի կենտրոնական հատվածի որոշ շրջանների, այդ թվում Մագազ շրջանի բնակիչների համար, որը գտնվում է Զավայդայից ոչ հեռու, «հատուկ հատկացված հումանիտար գոտի տարհանման մասին»։

Նա հայտնել է, որ գրոհայինները հրթիռներ են արձակել այդ տեղերից, եւ որ զինվորականները պատրաստվել են նրանց դեմ գործողությունների։ ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հայտնել է, որ ուրբաթօրյա հրամանները, որոնք տարածվել են նաեւ անկլավի այլ շրջանների վրա հումանիտար գոտիների սահմաններից դուրս, վերաբերել են մոտ 170 000 տեղահանված անձանց։