Իսրայելի ռազմաօդային ուժերի ԱԹՍ-ն շաբաթ օրը հարավային Լիբանանի Ցուր շրջանում խոցել է «Հըզբոլլահ»-ի հրամանատար Հուսեյն Իբրահիմի մոտոցիկլետը, հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածը հաջորդել է «Հըզբոլլահ»-ի կողմից Իսրայելի հյուսիսի ուղղությամբ 55 հրթիռ արձակելուն:
Իսրայելի պաշտպանության բանակը միաժամանակ հայտարարել է, որ Իբրահիմը «Հըզբոլլահ»-ի «Ռադվան» ստորաբաժանման հրամանատարն է, որի գլխավոր նպատակը հյուսիսային Իսրայել ներթափանցելն է:





























