Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Գերի Սփիդի մահից հետո պատրաստել է դեպրեսիայի դեմ պայքարի ուղեցույց նախկին եւ խաղացող ֆուտբոլիստների համար: Ասոցիացիան ունի 4 հազար անդամ: Բոլորը ստացել են ուղեցույցից: Անգլիայում ապրում են նաեւ 50 հազար նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Նկարազարդ ուղեցույցը` դեպրեսիան հաղթահարած խաղացողների խորհուրդներով, հոգեբանական օգնության ծառայությունների հեռախոսահամարներով, կոչված է կանխել վերջին շրջանում նկատվող ինքնասպանությունների աճը ֆուտբոլային աշխարհում, գրում է Daily Mail-ը: