Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Կիեւ կատարելիք այցի ժամանակ կձգտի ամրապնդել երկկողմ համագործակցությունն Ուկրաինայի հետ եւ «կներկայացնի Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները»։ Այս մասին նշվել է Հնդկաստանի վարչապետի հայտարարությունոմ։

«Որպես բարեկամ եւ գործընկեր մենք հուսով ենք, որ խաղաղությունը եւ կայունությունը շուտով կվերադառնան տարածաշրջան»,- նշվել է Մոդիի հայտարարությունում։

Մոդին Ուկրաինա կայցելի ուրբաթ, Լեհաստան երկօրյա այցից հետո։