Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ այցի ընթացքում այցելել է բնակիչ Յուրիկ Մարգուլյանի բոստան։ Փաշինյանն իր տիկտոկյան էջում տեսանյութ է հրապարակել ու նշել, որ չնախատեսված կանգառ է եղել։
Բանջարեղեն աճեցնող բնակչից Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչպես է վաճառքը, գո՞հ է բնակիչը, նա էլ պատասխանել է. «Այո, «Սիթին» տանում է, սաղ լավ ա, սենց որ էթա, լավ ա»։
«Լսել եմ, որ էս տարի վաճառքը լավ ա, հա՞»,- հետաքրքրվել է Փաշինյանը։
Բնակիչն էլ. «Սկզբից լավ էր, հիմա ոչինչ, օրական 4 տոննա «Սիթի» ա գնում»։
«Ձեր աշխատանքի արդյունքում ձեր ընտանիքը ո՞նց ա ապրում», - հարցրել է Փաշինյանը, ինչին ի պատասխան բնակիչն ասել է՝ «ընտիր»։




























