Գերմանական Ֆլենսբուրգ քաղաքի դատախազությունը, ինչպես հայտնի է դարձել Bikd-ին, հետաքննություն է սկսել, երբ Շլեզվիգ-Հոլշտայնի արդյունաբերական տարածքում անօդաչու սարքեր են նկատվել:
Դրանք մեծ արագությամբ թռչում էին տարածքի վրայով, որտեղ փակված ատոմակայան, հեղուկ գազի տերմինալ և քիմիական գործարաններ:
Վերջին անգամ արդյունաբերական ձեռնարկությունների տարածքում անօդաչու թռչող սարք է նկատվել օգոստոսի 22-ին։ Դա Շլեզվիգ-Հոլշտայնի ոստիկանությանը ստիպել է զգոնություն պահպանել: Բացի դրանից, օգոստոսի 20-ի ուշ երեկոյան ատոմակայանի երկնքում գրանցվել է ժամում ավելի քան հարյուր կիլոմետր արագությամբ թռչուղ ևս մեկ ԱԹՍ։
Ոստիկանության ներքին հաղորդագրության մեջ նշվում է, որ «ոչ թռիչքային գոտին մի քանի անգամ խախտվել է»։ Ենթադրաբար գոտին ռազմական անօդաչու թռչող սարք է հատել։
Գերմանիայի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ենթադրում են, որ դրանք դիվերսիոն նպատակներով օգտագործվող ռուսական անօդաչու թռչող սարքեր են։
Փորձագետները հակված են այն վարկածին, որ անհայտ դրոնները 500-600 կիլոմետր հեռահարություն ունեցող և 100 կմ/ժ-ից ավելի արագությամբ թռչող «Орлан-10» անօդաչու թռչող սարքերն են։





























