Ռոստովի մարզի Պրոլետարսկում արդեն հինգերորդ օրն է շարունակում են մարել օգոստոսի 18-ին անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում «Ռոսռեզերվ» նավթի պահեստում բռնկված հրդեհը, հայտնել է Meduza-ն։

Մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հարձակման օրը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են անօդաչու թռչող սարքերը, սակայն բեկորներն ընկել են արդյունաբերական պահեստների տարածքում, ինչի հետևանքով դիզվառելիքը բռնկվել է։

Հրդեհը մարելու առաջին ժամերին անօդաչու սարքերը կրկին հարձակվել են նավթի պահեստի վրա։ Օգոստոսի 20-ի դրությամբ հրդեհի մակերեսը կազմել է 10 հազար քառ. մետր:

Վերջին տվյալներով՝ նավթի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 47 հրշեջ, նրանցից 15-ը հոսպիտալացվել են։