Ուկրաինա կատարած այցից առաջ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ տասնամյակներ շարունակ Հնդկաստանը հետևել է բոլորից հավասար հեռավորություն պահպանելու քաղաքականությանը, սակայն այսօրվա Հնդկաստանի քաղաքականությունը բոլոր երկրներին մերձենալն է, գրում է Hindustan Times-ը։

Նա հայտարարել է, որ Հնդկաստանը անկայուն աշխարհում խաղաղության կողմնակից է, հավելելով, որ «հիմա պատերազմի ժամանակը չէ», և ցանկացած հակամարտություն պետք է լուծվի դիվանագիտության և երկխոսության միջոցով:

Մոդին, որն Ուկրաինա է այցելում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով, ասել է, որ Ուկրաինայի առաջնորդին հաղորդակից կդարձնի ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։

Նա կայցելի Ուկրաինա Ռուսաստան իր աղմկահարույց այցից մոտ վեց շաբաթ անց, որը Միացյալ Նահանգներն և նրա որոշ արևմտյան դաշնակիցներ քննադատության արժանացրին: