Բժիշկներն այժմ XXI դարի ժանտախտ են անվանում սեռական անհաղթահարելի ցանկությունը: Ըստ փորձագետների` հիպերսեքսուալ խանգարումը կարող է մարդու կյանքը կործանել ճիշտ այնպես, ինչպես ալկոհոլի եւ թմրանյութերի նկատմամբ ունեցած թուլությունը:
Հոլիվուդում աջակցող խմբի ղեկավար Սթիվեն Լաֆը զգուշացնում է, որ «սեռակախվածությունը» ԱՄՆ-ում վերածվել է ազգային համաճարակի: Տվյալ հարցի վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն առայժմ չկա, բայց Society for the Advancement of Sexual Health կազմակերպությունը, որը զբաղվում է լուսավորչական գործունեությամբ եւ բուժման ձեւակերպմամբ, ենթադրում է, որ «սեռակախում» ունի ԱՄՆ բնակիչների 3-5%-ը, այն է` ավելի քան 9 մլն մարդ:
Աճել է այն մասնագետների թիվը, որոնք զբաղվում են սեքսի նկատմամբ չափից ավելի հակում ունեցող մարդկանց բուժմամբ: Նաեւ փոխվել է հիվանդների տարիքը. եթե նախկինում նման շեղում ունեցող 40-50 տարեկան տղամարդիկ էին դիմում, ապա հիմա ավելի շատ կանայք, դեռահասներ եւ տարեց մարդիկ են դիմում: Դրանք պապիկներ են, ում թոռնիկները բռնեցնում են պոռնոկայքեր դիտելիս, եւ թոռնիկներ, ովքեր 12 տարեկան հասակում սեռական բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկում:
Նաեւ տեսակետ կա, որ սեռական կախվածության տարածումը կապված է համացանցի զարգացման հետ: Նախորդ սերունդները պոռնոգրաֆիական նյութեր կարող էին հայթայթել միայն կասկածելի խանութներում, կինոթատրոններում, որտեղ շատերն ուղղակի ամաչում էին գնալ: Համացանցը պոռնոգրաֆիան դարձրեց հեշտ հասանելի, անվճար եւ անանուն: Ճիշտ է, պոռնոգրաֆիայի դիտումն ու իրական կյանքում սեռական հարաբերություն ունենալու ձգտումը տարբեր բաներ են, բայց, ըստ փորձագետների, պոռնոյով տարվելը կարող է սեռական կախվածության առաջին քայլը դառնալ, գրում է INFOX.ru-ն:




























