Քամալա Հարրիսն իր ելույթում Հարիսը նախազգուշացրել է վտանգավոր հետևանքների մասին, եթե Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում, գրում է BBC-ն։

Նա նշել է, որ Թրամփը փորձում է հետ շպրտել երկիրը։ «Սակայն մենք անցյալ չենք վերադառնա», - կրկնել է Հարիսը մի քանի անգամ:

«Ես ամբողջ սրտով սիրում եմ մեր երկիրը: Ուր էլ որ գնամ և ում էլ հանդիպեմ, տեսնում եմ մի ազգ, որը պատրաստ է առաջ շարժվել, պատրաստ է հաջորդ քայլին և անհավանական ճանապարհորդության, որն էլ հենց Ամերիկա են անվանում է»,- ասել է Հարիսը:

ԱՄՆ նախագահի թեկնածուն խոսել է իր անձնական կյանքի և դատախազի կարիերայի մասին, ինչպես նաև հակիրճ անդրադարձել է միջազգային թեմաներին՝ խոստանալով, որ ընտրվելու դեպքում կշարունակի աջակցել Ուկրաինային։

«Ես ամուր կկանգնեմ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների կողքին»,- ասել է Քամալա  Հարիսը: