Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի Անկախության օրվա նախօրեին անցկացված զրույցի ժամանակ նա հայտարարել է օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին:
Փաթեթը ներառում է.
- ՀՕՊ հրթիռներ Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքները պաշտպանելու համար.
- սարքավորումներ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար.
- հակատանկային հրթիռներ ռազմի դաշտում ռուսական մարտավարության փոփոխումից պաշտպանվելու համար.
- ռազմաճակատային զինամթերք զինվորների համար և նրանց պաշտպանող շարժական հրթիռային համակարգեր:
Երբ սկսվեց Ռուսաստանի անհեթեթ պատերազմը, Ուկրաինան ազատ երկիր էր: Այսօր էլ այն դեռևս ազատ երկիր է։ Իսկ պատերազմը կավարտվի նրանով, որ Ուկրաինան կմնա ազատ, ինքնիշխան և անկախ պետություն»,- հայտարարել է Բայդենը։





























