Կապանում Գլխավոր հյուպատոսության բացման համար օգոստոսի 21-ին ՌԴ ԱԳՆ առաջադեմ խմբի դիվանագետները և Սյունիքում Ռուսական տան ծրագրի համակարգող Լ.Ա.Աղախանյանը հանդիպեցին Քաջարան համայնքի ղեկավար Մ.Վ. Փարամազյանի հետ:

Ինչպես հայտնել են ՌԴ դեսպանությունից, զրույցի ընթացքում խմբի ղեկավար Ս.Ա.Չաշչիխինը պատմել է տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև առաջիկա միջոցառումների մասին՝ Քաջարանի ներկայացուցիչներին հրավիրելով մասնակցելու դրանց։

Քաղաքապետը շահագրգռվածություն է հայտնել քաղաքի հարթակները ներգրավել մշակութային և հումանիտար միջոցառումների համար և ընդգծել ռուսական քաղաքների հետ միջքաղաքային կապերի զարգացումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի սկզբին հանդիպում անցկացնել Քաջարանի երիտասարդության և հասարակության ներկայացուցիչների հետ։