Մարդկանց պատանդ վերցնող հանցագործը դատի է տվել այդ մարդկանց, ում պահում էր թիրախում: Ամերիկացի Ջեսի Դիմիկը, ով 11 տարվա ազատազրկման է ենթարկվել, դատի է տվել Ջարեդ եւ Լինդսի Ռոուլներին` հայտարերելով, որ նրանք իբր խախտել են իրենց միջեւ գոյություն ունեցող պայմանավորվածությունը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ հանցագործը փող է խոստացել պատանդներին այն բանի համար, որ նրանք հանցագործին թաքցնեն ոստիկանությունից: Այժմ նա պահանջում է 235 հազար դոլար փոխհատուցում, մասնավորապես բժշկական ծախսերի համար: Իր հայցը Դիմիկը ներկայացրել է ի պատասխան Ռոուլի հայցի: Սեպտեմբերին նրանք նրանից պահանջել են 75 հազար դոլար փոխհատուցում` իրենց հասցրած բարոյական եւ նյութական վնասի համար:
Դիմիկը Ռոուլների տուն է ներխուժել 2009-ի սեպտեմբերին, քանի որ նրան հետապնդում էր ոստիկանությունը: Նրան հետախուզում էին, որպեսզի հարցաքննել Կոլորադոյի բնակչին մահացու ծեծի ենթարկելու գործով: Հարեւանները պատմել են, որ Ջարեդ եւ Լինդսի Ռոուլները կերակրել են հանցագործին եւ նրա հետ ֆիլմ են դիտել, բայց փախել են տնից, երբ նա քնել է:
2010-ի մայիսին Դիմիկը մեղավոր է ճանաչվել մի շարք հանցագործություններում, այդ թվում մարդկանց առեւանգման մեջ: Նրան մեղադրում են նաեւ սպանության մեջ, այդ գործով դատալսումները կսկսվեն դեկտեմբերին, գրում է «Լենտա.ռուն»:




























