ԱՄՆ-ը նախազգուշացրել է ՌԴ-ի հետ առեւտուր անող երկրներին, որ նրանք կարող են ենթարկվել կրկնակի պատժամիջոցների, եթե ռուսական բանկերին թույլ տան տեղի բաժանմունքներ բացել զենքի արտադրման մատակարարումների ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնել է ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն, տեղեկացրել է The Financial Times-ը։

Ադեյեմոն նշել է, որ երկրները պետք է հրաժարվեն ռուսական մասնաճյուղ կամ դուստր ընկերություն բացելուց, քանի որ դա կարող է օգտագործվել պատժամիջոցների շրջանցման համար։ Նրա խոսքով՝ Մոսկվան այդպիսի ուղիներ է փնտրում ԱՄՆ-ի կողմից այնպիսի ընկերության դեմ պատժամիջոցներ մտցնելուց հետո, ինչպիսին է «VTB Bank Shanghai»-ը։

Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը ուշադրությունը տեղափոխում է ավելի փոքր բանկերի վրա նոր երկրներում՝ այն բանից հետո, երբ ճնշման վաղ փուլն ավելի խոշոր վարկատուներին այնպիսի երկրներում, ինչպիսին են Չինաստանը, Թուրքիան եւ ԱՄԷ-ն, ստիպել էր հրաժարվել ռուսական կոնտրագենտներից։