Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին արտակարգ խորհրդակցություն է անցկացրել նախարարների հետ՝ քննարկելու երկրի հարավում տիրող իրավիճակը, հաղորդում է պետական ազգային լրատվական գործակալությունը:
Հանդիպման ընթացքում Միքաթին ընդգծել է, որ ինքը «կապեր է պահպանում Լիբանանի ընկերների հետ՝ էսկալացիան դադարեցնելու համար»։
Միքաթին ընդգծել է նաև «Լիբանանի դիրքորոշումը ի պաշտպանություն միջազգային ջանքերի, որոնք կարող են հանգեցնել Գազայում հրադադարի»:
Ավելի վաղ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Լիբանանի տարածքին։
Դրանից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հարյուրավոր հրթիռներ և անօդաչուներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան իր հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության:





























