Կիրովի մարզի Կոտելնիչ քաղաքը ենթարկվել է անօդաչուի գրոհի, իր թելեգրամ-ալիքում տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը, նպատակը, ըստ նրա, նավթամթերքներն էին։ Ոչ ոք չի տուժել, հրկիզում չի եղել, հավաստիացրել է պաշտոնյան։
Կոտելնիչը մոտ 1,5 հազար կիլոմետր է հեռու Ուկրաինայի սահմանից։ Մինչ այժմ Կիրովի մարզում նման գրոհների մասին չի տեղեկացվել։
Անցած գիշեր անօդաչուների գրոհներ են գրանցվել Ռոստովի եւ Վորոնեժի մարզերում։ Ռոստովի մարզում արդեն մեկ շաբաթից ավելի է՝ այրվում է Պրոլետարսկի ավելի վաղ գրոհի ենթարկված նավթաբազան։




























