«Կրամատորսկի ուղղությամբ մեր զինվորականները խփել են ռուսական Սու-25 ինքնաթիռը, որը փորձում էր գնդակոծել պաշտպանության ուժերի դիրքերը»,- տեղեկացրել է «Խորտիցա» օպերատիվ-ռազմավարական զորախումբը։

Ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրված է ռուսական Սու-25-ին ուկրանացիների խփելու պահը։

ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանել։

Պատերազմի պայմաններում Բի-բի-սին չի կարող օպերատիվ կերպով ստուգել եւ հաստատել մարտնչող կողմերի հայտարարությունները։

Սու-25-ը նախատեսված է ցամաքային զորքերին աջակցելու համար մարտադաշտի վերեւում, ինչպես նաեւ ոչնչացնելու համար շարժական եւ անշարժ ցամաքային օբյեկտները նախանշված կոորդինատներով։