Դեկտեմբեր-փետրվար ամիսների օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է 1-3 աստիճանով նորմայից ցածր, տեղումների քանակը` նորմային մոտ բացասական շեղումով: NEWS.am-ին Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունից հայտնեցին, որ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է 2-3 աստիճանով նորմայից ցածր, տեղումների քանակը նորմայից ավել:




























