Հնարավոր է՝ սա այն քիչ գործերից լինի, երբ Վերաքննիչ դատարանում ոչ միայն փաստարկներ են ներկայացվում, այլ նաև նոր ապացույցներ, որոնք առանց այն էլ ակնհայտ անմեղությունը դարձնում են անխոցելիագույն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Մեր կողմից արվելու է առավելագույնը՝ անմեղության փաստարկները ներկայացնելու ուղղությամբ: Դատախազությունում գործում է գործելաոճ՝ բոլոր արդարացված դատավճիռները պարտադիր բողոքարկվում են: Հակառակ դեպքում հարց է առաջանում՝ բա ինչի՞ եք գործը հասցրել առաջին ատյանի դատարան, եթե հիմա վերաքննիչ չեք տանում: Սա դատախազության սովորական գործելաոճն է:

Նիկոլիզմի ամենակարեւոր բնութագրիչներից մեկը տարբերակված մոտեցումն է, որը նշանակում է իրավունքի ավարտ, որովհետեւ իրավունքը առաջին հերթին տարբերակված մոտեցման բացառման մասին է»,-նշեց նա: