Պորտուգալիայի ոստիկանությունը վերջին մի քանի շաբաթների ընթացքում առգրավել է ավելի քան 6,5 տոննա կոկաին, որը նախատեսված էր Եվրոպայում վաճառքի համար և հիմնականում ժամանել է Լատինական Ամերիկայից, հայտնում է Euronews-ը։
Ձերբակալվել են երեք պորտուգալացի տղամարդիկ, որոնք, ենթադրաբար, անդրազգային հանցավոր կազմակերպության անդամներ են։
«Տարտարոս» գործողությունն անցկացվել է երկու ամսվա ընթացքում, որի ժամանակ խուզարկություններ են արվել, առգրավվել են տարբեր իրեր ու փաստաթղթեր, դրանց թվում՝ մի քանի թանկարժեք ավտոմեքենա։





























