Ամերիկյան իշխանությունները մեղադրանք են առաջադրել մի խումբ հաքերների՝ Էստոնիայից, Մոլդովայից եւ Ռուսաստանից՝ Ատլանտայում RBS World Pay բանկի անվտանգության համակարգ ներխուժելու եւ 9 մլն դոլար գողանալու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես նշվում է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հայտարարության մեջ, համակարգչահենների 8 հոգուց բաղկացած խումբը խաբեբայությունն իրականացրել էր ընդամենը 12 ժամում: Քննության տվյալներով, հանցագործները ջարդել են բանկի անվտանգության համակարգն ու մուտք ստացել բանկային քարտերին:

Մեղադրանքի հաստատման դեպքում դատարանը կարող է նրանց դատապարտել մինչեւ 20 տարվա ազատազրկման: