Թուրքիայի խորհրդարանը ընդունել է օրիանագիծ, որով հնարավորություն է տրվում, որ 30 տարին լրացած տղաները 30 հազար լիրա (16500 դոլար) վճարելու դեպքում ազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորները հայտնել են, թե ուսումնասիրում են նոր նախագիծը, քանի որ այն բողոքարկելու են Սահմանադրական դատարանում։ «Այստեղ կոպիտ կերպով խախտվում է հավասարության իրավունքը»,-ասել է ԺՀԿ-ի պատգամավոր Ռըզա Թյուրմենը։