Նիկոլ Փաշինյանին չի ստացվում հեռացնել, որովհետեւ բոլոր ուժերը գիտակցում են, որ եթե գալիս են իշխանության, ինչ ավերակներ են տեսնելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, «ԼՂՀ անկեղծության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ավերակներ են ամենուրեք, իր վերջին ասուլիսը դրա մասին էր, հիմա էլ ռուսներին էր քծնում: Ով էլ գա, վախենում է, որ օրինակ, Ամերիկան գալու է ասի՝ մեզ սա է խոսք տվել, Ադրբեջանն ասելու է՝ մեզ սա է խոսք տվել, Թուրքիան ասելու է՝ մեզ սա են խոսք տվել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի այն կարծիքին, աշնանը հնարավոր է փողոցային պայքարի միջոցով հաջողության հասնել, Բագրատյանն ասաց՝ գուցե հնարավոր է. «Բայց սկսենք իրենից. բոլորս ասեցինք իրեն համաձայն ենք, ինքը պետք է գործ անի, ես չեմ տեսնում գործ: Մենք հիմա էլ Բագրատ Սրբազանին օժանդակում ենք, սեպտեմբերին հետն ենք լինելու, դրանից հետո վերջացավ լիմիտը: Եթե նրա քաղաքական ասելիքը ավելի ցածր է քան մերը, հենա մենք կասենք էլի»,- հայտարարեց նա: