Սեպտեմբերի 3-ից նախարարներն սկսել են հրաժարականի դիմումներ ներկայացնել։ Նրանց թվում են.
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, Ուկրաինայի կողմից չվերահսկվող տարածքների վերինտեգրման հարցերի գծով փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, նախագահ Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռոստիսլավ Շուրման, եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերի գծով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերի նախարար Ալեքսանդր Կամիշինը, շրջակա միջավայրի պաշտպանության եւ բնական պաշարների նախարար Ռուսլան Ստրելեցը։
Գերագույն ռադայում նախագահի «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան տեղեկացրել է, որ երկրի կառավարությունը կթարմացվի ավելի քան 50 տոկոսով։





























