Իլոն Մասկը հիշեցրել է, որ 2022թ. ուկրաինացի զինվորականներին Starlink ինտերնետ-արբանյակի հասանելիություն չի տրամադրել Ղրիմի մոտ, որպեսզի չխախտի ԱՄՆ պատժամիջոցները։

Նա այսպես է մեկնաբանել Wired ամսագրի հոդվածը, որում ասվում է, որ SpaceX-ի (Starlink-ի օպերատորը) հիմնադիրը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել իր արբանյակները Ղրիմում ռուսական նավատորմի վրա հարձակվելու համար 2022թ. սեպտեմբերին։ Հոդվածում նշվել է, որ այդ թույլտվությունը անհանգստացրել է Պենտագոնի պաշտոնյաներին, քանի որ մասնավոր անձը կարող է ազդել ԱՄՆ ռազմական գործողությունների վրա ապագա հակամարտություններում՝ պարզապես անջատելով Starlink արբանյակի հասանելիությունը ծառայությունների համար։

«Այս հոդվածում հերթական անգամ կրկնվում է անճշտությունը <...>։ Այն ժամանակ արգելվել էր Starlink-ը միացնել Ղրիմում, քանի որ դա կխախտեր ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ»,- գրել է Մասկը X-ում։