ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրական շտաբը օգոստոսին հավաքել է 130 մլն դոլար նվիրատվություն ընտրարշավի համար։

«Օգոստոսին ստացվել է 130 մլն դոլար, ընդ որում՝ նվիրատվությունների 98 տոկոսը քիչ էր 200 դոլարից։ Միջինը շարքային ամերիկացիները նվիրել են 56 դոլար»,- նշվել է հանրապետականի շտաբի հայտարարությունում։

Ընդհանուր առմամբ, նրա թիմը հավաքել է 295 մլն դոլար։ Այդ միջոցները տրամադրվելու են «Թրամփի ընտրարշավին՝ հաղթանակի հասնելու համար»։

Հուլիսին Թրամփը հավաքել էր ավելի քան 138 մլն դոլար որպես նվիրատվություն։