Միացյալ Նահանգները կհայտնվի տնտեսական ճգնաժամի մեջ, 1929-1939թթ. Մեծ դեպրեսիային հիշեցնող, եթե նախագահական ընտրություններում հաղթի ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։

«Եթե նա նախագահ դառնա, դեպրեսիա կսկսվի՝ նման 1929թ.։ Նա պատկերացում չունի, թե ինչ է անում»,- ասել է Թրամփը Հարիսբերգում (Փենսիլվանիայի նահանգ) ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Միջոցառման կազմակերպիչը Fox News հեռուստաալիքն էր։ Այն կայացել է բանակռիվների փոխարեն, որին մասնակցելուց հրաժարվել է նրա մրցակցուհին՝ Քամալա Հարիսը։

Թրամփի խոսքով՝ Հարիսի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ին սպասվում է «հարկերի ամենամեծ աճը պատմության մեջ»։ «Ահա թե ինչ տեղի կունենա մեր երկրի հետ, կարծում եմ ես։ Նրանք արդեն մեզ ուղղել են դեպի այդ ճանապարհը»,- ավելացրել է հանրապետականը։