Կիպրոսի Հանրապետության կառավարությունը չորեքշաբթի երեկոյան ընդունել է որոշում ընտրական իրավունքի իրականացման համար պարտադիր 18 տարեկան ցենզն իջեցնել մեկ տարով՝ 17 տարեկան։ Այս մասին տեղեկացրել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Լետիմպիոտիսը։

«Նրա խոսքով՝ կառավարությունը վերանայել է օրենսդրությունը եւ թույլ տվել, որ բոլոր ազգային ընտրություններին մասնակցեն 17 տարեկանից»։

Լետիմպիոտիսը նշել է, որ առաջարկվող ռեֆորմները «ուղղված են նոր սերնդի մեջ դեմոկրատական մշակույթի ամրապնդմանն աջակցելուն», ինչպես նաեւ այն բանին, որպեսզի ձայնի իրավունքը «իրականացվի ավելի լայնորեն»։

Այս նորամուծությունները ընտրական օրենսդրությունում, որոնք ընդունվել են բազմամսյա քննարկումներից հետո, այժմ կներկայացվեն հանրապետության միապալատ խորհրդարան՝ վավերացման։