Վրաստանը պետք է ազատվի ընդդիմությունից՝ կապված նախկին կառավարող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» հետ, որը հիմնել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ինչպես 1945-ից հետո արեց Գերմանիան Ադոլֆ Հիտլերի կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այսպիսի դիրքորոշում է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի հարցազրույցում։

 «Եթե 1945թ. հետո գերմանական քաղաքականությունում Հիտլերի կուսակցությունը մնար, նա նույնպես կվերցնել մոտ 15-20 տոկոս։ Այսպիսով, ինչպես ժամանակին գերմանացիներն ազատվեցին այդ դժբախտությունից հեշտությամբ եւ կոշտաբար, այնպես էլ մենք պետք է ազատենք մեր երկիրը հավաքական ազգային շարժումից»,- ասել է կառավարության ղեկավարը։ Նա ավելացրել է, որ եթե Սաակաշվիլու կուսակցությունը վերադառնա իշխանություն, ապա Վրաստանի եվրոպական հեռանկարը կանհետանա։