Հյուսիսային Կորեան երկրորդ օրն անընդմեջ աղբով փուչիկներ է ուղարկում Հարավային Կորեա։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով հարավկորեացի զինվորականներին։

Ժողովրդական հանրապետությունը նորից սկսել է աղբով լի փուչիկների առաքումը տեղի ժամանակով ժամը 09.00-ին։ Զինվորականները խորհուրդ են տվել չմոտենալ դրանց։

Նախօրեի երեկոյան Հյուսիսային Կորեան արձակել է աղբով լի 420 փուչիկ։ Մոտ 20 փուչիկ հայտնաբերվել է Սեուլում եւ նրա շրջակայքում։

Մինչ այդ նման բան տեղի էր ունեցել օգոստոսի 10-ին։ Հյուսիսային Կորեայի տարածքից փուչիկներ են արձակվել մայիսի վերջից՝ ի պատասխան հարավկորեացի ակտիվիստների ուղարկած քարոզչական թռուցիկների։ Հուլիսին այդ փուչիկներից մեկն ընկել էր կառավարական համալիրի տարածքում, որտեղ գտնվում է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմը։