Պեկինը լիարժեք մաքսվող ապրանքների դեպքում զրոյական դրույքաչափեր կսահմանի բոլոր այն ամենաքիչ զարգացած երկրների՝ այդ թվում աֆրիկյան 33 պետության համար, որոնք դիվանագիտական հարաբերություններ ունեն Չինաստանի հետ։ Ինչպես Պեկինից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այս մասին «Չինաստան-Աֆրիկա» համագործակցության ֆորումի» ամենամյա գագաթնաժողովի բացմանը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Նրա խոսքով՝ Չինաստանը կամովին եւ միակողմանի ավելի լայն կբացի իր շուկան արտաքին աշխարհի համար։
Սի Ծինփինն ընդգծել է՝ այս քայլով իրենք դառնում են առաջին խոշոր զարգացած երկիրն ու տնտեսությունը, որը նման քայլի է գնում, ինչը չինական մեծ շուկան կվերածի լուրջ հնարավորության Աֆրիկայի համար։
«Չինաստանը կընդլայնի աֆրիկյան գյուղատնտեսական ապրանքների հասանելիությունը մեր շուկային։ Մենք պատրաստ ենք աֆրիկյան երկրների հետ տնտեսական գործընկերության շրջանակային համաձայնագրեր ստորագրել՝ երկկողմ առտևի և ներդրումների համար երկարաժամկետ, կայուն և կանխատեսելի ինստիտուցիոնալ երաշխիքներ տրամադրելու նպատակով»,- հավելել է Չինաստանի ղեկավարը։
Գայանե Ալեքսանյան
Պեկին, Չինաստան




























