ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը սխալվել է և ասել, որ այցելել է ԿԺԴՀ՝ համակարգչային չիպերի արտադրության վերաբերյալ խորհրդակցությունների համար, սակայն անմիջապես ուղղվել է իրեն։

«Ես ճանապարհորդել եմ աշխարհով մեկ՝ Հյուսիսային Կորեայից, Հարավային Կորեայից և այլ երկրներ՝ փորձելով հասնել այստեղ (ԱՄՆ) համակարգչային չիպերի գործարաններ հիմնելուն», - ասել է նա Վիսկոնսինում: Նրա ելույթը հեռարձակել են ամերիկյան հեռուստատեսային լրատվական ցանցերը։