Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն այցելել են նաև Արենի համայնքում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված տները։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Վերջիններս բնակիչների հետ զրուցել են ծրագրին դիմելու ընթացակարգի, տրամադրվող աջակցության փուլերի, շինարարական աշխատանքների մասին։
Ծրագրի շահառուներն իրենց գոհունակությունն են հայտնել ծրագրի առկայության միջոցով իրենց երազանքի տունը իրականություն դարձնելու հնարավորության համար։




























