Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, ավելի քան 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի, Գազա քաղաքում իսրայելական բանակը գնդակոծել է բնակելի շենքերը, զոհվել է երեք մարդ, եւս հինգը վիրավորվել են։

Պաղեստինի հարավային Ռաֆահ անկլավում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների կողմից պայթեցված բնակելի շենքի փլատակների տակից դուրս են բերվել վեց զոհերի մարմիններ։ Հինգը վիրավորվել են։

Գործակալությունը հայտնում է նաև երկու մահվան և մի քանի վիրավորների մասին Ալ-Մաղազի և Նուսեյրաթ փախստականների ճամբարներում, որոնք գտնվում են կենտրոնական պաղեստինյան անկլավում: