Արքայազն Հիսահիտոն՝ ճապոնական գահաժառանգ արքայազն Ակիշինոյի որդին, դարձել է 18 տարեկան և պաշտոնապես միացել է կայսերական ընտանիքի չափահաս անդամների շրջանակին։ Այսպիսով, նա ստացավ հորից հետո գահի հերթում երկրորդի պաշտոնական կարգավիճակ։ Այժմ Հիսահիտոն սովորում է դպրոցի ավագ կուրսում և պատրաստվում է ընդունվել համալսարան, որտեղ մտադիր է ուսումնասիրել կենսաբանություն, մասնավորապես՝ միջատաբանություն։

Գահի հավակնորդների թվում է նաև ներկայիս կայսեր հորեղբայրը՝ 88-ամյա արքայազն Հիտաչին։ Ճապոնիայում ոչ ոք իրավաբանորեն այլևս չի կարող հավակնել միապետի կարգավիճակին, ինչը իրավահաջորդության ճգնաժամի պոտենցիալ վտանգ է ստեղծում։ Ճապոնիայի ներկայիս կայսր Նարուհիտոն 64 տարեկան է։ Նրա եղբայրը թագաժառանգ արքայազն Ակիշինոն 58 տարեկան է։

Մինչ Հիսահիտոյի ծնվելը 1965 թվականից ի վեր կայսերական ընտանիքում տղաներ չեն ծնվել։ Արդյունքում, այս դարասկզբին ակտիվորեն սկսեց քննարկվել օրենքը փոխելու հարցը, որը նախատեսում է գահի փոխանցում միայն արական ուղիղ գծով։ Հիսահիտոյի ծնվելուց հետո այս քննարկումը դադարեցվեց, և օրենսդրությունը վերանայելու առաջարկներ պատրաստող փորձագետների խորհուրդը լուծարվեց։ Միաժամանակ Ճապոնիայում մասնագետների ու քաղաքական գործիչների մակարդակով շարունակվում են քննարկումները գահաժառանգության հնարավոր ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ։