ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Խոսքը 250 մլն դոլարի զենքի մասին է։ Այս մասին «Ռամշտեյն»-ի հանդիպումից առաջ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ այսօր նախագահ Բայդենը կհայտարարի Ուկրաինային 250 միլիոն դոլարի լրացուցիչ օգնության փաթեթի մասին։ Դա կբարձրացնի Ուկրաինայի աճող կարիքները բավարարելու հնարավորությունը»,- ասել է Օսթինը։
Հիշեցնենք, որ այսօր «Ռամշտեյն» ձևաչափով նոր հանդիպում է անցկացվում։ Սա Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 24-րդ հանդիպումն է։
Բայդենն այսօր կհայտարարի Ուկրաինային 250 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին

Թեմա
Տեղադրություն




























