ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը արեւմտյան երկրներին կոչ է արել մոտեցող ձմռան ֆոնին մեծացնել օգնությունն Ուկրաինային։
«Հիմա կրիտիկական պահ է: Ժամանակն էական նշանակություն ունի, հատկապես երբ ձմեռը մոտենում է: Մենք բոլորս պետք է մեծացնենք մեր աջակցությունը [Ուկրաինային] և արագ»,- ասել է նա Գերմանիայում ամերիկյան «Ռամշտեյն» ավիաբազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։
Պենտագոնի ղեկավարը նաև ասել է, որ «անհամբեր սպասում է» Ուկրաինայի և արևմտյան երկրների ռազմաարդյունաբերական համալիրի ամրապնդման ուղիների քննարկմանը։ Օսթինի խոսքով՝ ԱՄՆ պաշտպանության պաշտոնյաները «սերտորեն» աշխատում են այլ արևմտյան գործընկերների հետ՝ արագացնելու զենքի մատակարարումը և բավարարելու Կիևի կարիքները:
Պենտագոնի ղեկավարն արևմտյան երկրներին կոչ է արել ձմռանն ընդառաջ մեծացնել Կիևին տրամադրվող օգնությունը

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























