Եվրամիությունը 40 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային վնասված էներգետիկ ենթակառուցվածքների աջակցության և վերականգնման համար։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Շուտով ջերմաստիճանը կնվազի, ուստի մենք ավելացնում ենք մարդասիրական օգնությունը կարիքավոր ուկրաինացիներին»,- ընդգծել է ԵՄ գործադիր մարմնի ղեկավարը։

Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ Ուկրաինային տրամադրվող միջոցները կուղղվեն երկրի ենթակառուցվածքին աջակցելու՝ բնակչությանը էլեկտրաէներգիայով և ջեռուցմամբ ապահովելու համար։