ԱՄՆ եւ Իրաքի կառավարությունները համաձայնեցրել են կոալիցիոն ուժերի դուրսբերման պլանը, նշել է Reuters-ը։
Գործակալությունը, հղում կատարելով բազմաթիվ աղբյուրներին, նշել է, որ պլանի համաձայն՝ հարյուրավոր զինծառայողներ կհեռանան երկրից մինչեւ 2025թ. սեպտեմբեր, իսկ մյուսները՝ մինչեւ 2026թ. վերջ։
Կոալիցիոն ուժերն Իրաքում են 2014-ից՝ պայքարելու համար «Իսլամական պետության» գրոհայինների դեմ։ Նրանք այստեղ էին այն բանից հետո, երբ խմբավորումը հետ էր մղվել այն տարածքից, որը վերահսկում էր։
Վաշինգտոնը եւ Բաղդադը քննարկում են զինված ուժերի հետագա դերը։ Գործակալությունը նաեւ տեղեկացրել է, որ երկու երկրների կառավարությունները մտադիր են նոր խորհրդատվական հարաբերություններ հաստատել, որոնք թույլ կտան պահպանել ամերիկյան զորքերի մի մասն Իրաքում՝ դրանց դուրսբերումից հետո։





























