Արգենտինայի ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն, որում տեղեկացրել է, որ կոչ է աչել Միջազգային քրեական դատարանին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման օրդեր տալ։
«Հաշվի առնելով իրավիճակը Վենեսուելայի Բոլիվարի Հանրապետությունում անցած տարվա հուլիսի 28-ից եւ նոր արարքների կատարումը, որոնք կարող են դիտարկվել որպես հանցագործություններ մարդկության դեմ, Արգենտինայի Հանրապետությունը կոչ է անում ՄՔԴ-ին դիմել Նախնական վարույթի պալատ՝ խնդրելով Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման օրդեր տալ»,- նշվել է Արգենտինայի ԱԳՆ հայտարարությունում։
Արգենտինայի կառավարության գրառումը դատախազություն է ներկայացվելու երկուշաբթի, դրանում նշված է, որ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները «բավականաչափ հիմք են հանդիսանում նրա ձերբակալման օրդեր տալու համար», նշել է գերատեսչությունը։
«Պետք է հիշեցնել, որ հուլիսի 19-ին Արգենտինայի Հանրապետությունը միացել է Բոլիվարի Հանրապետության իրավիճակի մասին գործը, որը քննվել է 2018թ., հանձնելուն, որից դուրս է եկել 2021թ», ընդգծվել է Արգենտինայի ԱԳՆ հայտարարությունում։





























