Ուկրաինայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Անդրեյ Սիբիգան բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։
Ինչպես Х-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Սիբիգան, ԱՄՆ պետքարտուղարի հետ սեպտեմբերի 6-ի «հիանալի» հեռախոսազրույցի ժամանակ հաստատվել է ռազմավարական գործընկերությունը երկրների միջեւ։
«Մենք քննարկել ենք ռազմական օգնության արագացման ուղիները, Խաղաղության բանաձեւի առաջմղումը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը»,- ասել է Սիբիգան։
Նա նաեւ Բլինքենին հայտնել է, որ «անհամբերությամբ» սպասում է սերտ համագործակցության՝ «մեր ժողովուրդների ընդհանուր արժեքների պաշտպանության համար»։
Թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ Սիբիգան քննարկել է «ռազմավարական կապերի ամրանդումը Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ, Խաղաղության բանաձեւի իրականացումը եւ սեւծովյան տարածաշրջանի անվտանգությունը»։
Բացի այդ, նախարարները համակարգել են դիրքորոշումները նախօրեին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հետ եւ կենտրոնացել են «մեր քաղաքական երկխոսության զարգացման վրա»։





























